Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր

Սովորական ունաբը (ֆինիկ կիտայսկի) ժողովրդական բժշկության մեջ

Սովորական ունաբը (ֆինիկ կիտայսկի) ժողովրդական բժշկության մեջ

Ունաբն աճում է քարքարոտ, չոր սարահարթերին` ծովի մակերեւույթից 2000 մ բարձրության վրա: Բուժման համար օգտագործում են այս բույսի տերեւները եւ պտուղները: Տերեւները պարունակում են դաբաղանյութեր, ֆլավոնային գլիկոզիդներ, խեժանյութեր, լորձանյութեր, շաքարներ, օրգանական նյութեր եւ վիտամիններ: Ունաբի տերեւներն օժտված են խորխաբեր, սրտի ռիթմը կարգավորող եւ հիպոտենզիվ ազդեցությամբ: Պտուղներն օժտված են հեմոստատիկ, կաթնամուղ, միզամուղ, թույլ լուծողական, ցավազրկող, խորխաբեր, արյուն մաքրող, հակամիկրոբային ազդեցությամբ:

 

Կորիզները ցուցաբերում են հանգստացնող եւ թեթեւ քնաբեր ազդեցություն, իջեցնում են զարկերակային ճնշումը: Կարելի է պատրաստել ունաբի պտուղների եփուկ եւ օգտագործել սակավարյունության, լուծի, թուլության, գլխապտույտի, ինչպես նաեւ օրգանիզմում որոշ վիտամինների պակասության հետեւանքով առաջացած հիվանդությունների դեպքում` որպես տոնուսը բարձրացնող եւ արյան մեջ խոլեստերինի պարունակությունն իջեցնող միջոց: Այն կարելի է նաեւ օգտագործել մազերն ամրացնելու եւ դրանց աճը խթանելու նպատակով: Իսկ եփուկը պատրաստելու համար անհրաժեշտ է 10-20 հատ պտուղը լցնել 500մլ եռջրի մեջ, եփել 20 րոպե, թողնել 1 ժամ, որից հետո կարելի է քամել ու հեղուկն ընդունել 100 մլ ծավալի չափով` օրը 3 անգամ:

 

Թուրմը պատրաստելու համար 1 ճաշի գդալ մանրացրած տերեւները լցնել 300 մլ եռջրի մեջ, թողնել 1 ժամ, քամել եւ ընդունել 50 մլ` օրը 3-4 անգամ` գերլարված վիճակի, հազով ուղեկցվող թոքերի հիվանդությունների դեպքում: Այս թուրմով կարելի է լվանալ գլուխը` մազերի թեփը վերացնելու նպատակով: Ունաբի ոգեթուրմը եւս շատ օգտակար է: Այն պատրաստելու համար 100գ կորիզները լցնել 500 մլ ջրի մեջ, եփել 10 րոպե, ավելացնել 200 մլ 96 տոկոսանոց սպիրտ եւ պահել 8 ժամ, որից հետո քամել եւ հեղուկն ընդունել 1 ճաշի գդալից` օրը 4 անգամ` նեւրասթենիայի, հիստերիայի, գլխապտույտի, տախիկարդիայի եւ անքնության ժամանակ: Քսուքը եւս շատ օգտակար է: Այն պատրաստում են ունաբի թարմ տերեւներից: Թարմ տերեւները խառնել ձիթապտղի յուղի հետ (1:5) հարաբերությամբ, տաքացնել մինչեւ 90 աստիճան, թրմել 10 օր եւ քամել ու օգտագործել թարախապալարների կամ բշտիկների դեպքում:

 

Այս բույսի օգտագործումը միանշանակ հակացուցված է հղիներին:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ